ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պայ­քա­րը չոր­րորդ իշ­խա­նու­թ­յան դեմ դառ­նա­լու է Փա­շի­ն­յա­նի Վա­թեռ­լոոն

Պայ­քա­րը չոր­րորդ իշ­խա­նու­թ­յան դեմ դառ­նա­լու է Փա­շի­ն­յա­նի Վա­թեռ­լոոն
24.04.2020 | 00:26

«САМОСУД»-Ի ԿՈ­ԴԱ­ՎՈՐ­ՎԱԾ «ՈՒ­ՂԵՐ­ՁԸ» Ո­ԳԵ­ՎՈ­ՐԵՑ ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՏԱ­ԿԱՆ­ՔԻՆ

Facebook-յան էջս փա­կե­լով Նի­կո­լի վար­ձատր­վող «լե­գեո­նա­կան­նե­րի» դեմ` զազ­րա­խո­սու­թյուն-հայ­հո­յանք­նե­րից գլուխս ա­զա­տե­ցի: Տար­բեր տա­րի­քի ու սե­ռի (նաև բնու­թյան մեջ գո­յու­թյուն չու­նե­ցող) հե­ռա­խո­սա­յին խու­լի­գան­նե­րին, որ ծրագր­ված, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ զան­գում էին խմ­բագ­րու­թյուն ու փոր­ձում նյար­դայ­նաց­նել, ցու­ցադ­րե­լով ի­րենց «հու­նա­րը» բա­նա­հյու­սա­կան հա­մա­պա­տաս­խան ժան­րում, ար­հա­մար­հում էի: ՈՒ­րի­շի սե­ղա­նից այս կռ­ճոն­ներ փախց­նող­նե­րի հե­ռա­խո­սա­զան­գե­րին հիմ­նա­կա­նում պա­տաս­խա­նում էր գոր­ծա­վա­րու­հին. ունկ­նդ­րում էր ի­րեն հա­տուկ հան­դար­տու­թյամբ և ա­ռանց ար­ձա­գան­քե­լու դնում լսա­փո­ղը:
Բայց Փա­շի­նյա­նի կի­րակ­նօ­րյա լայ­վը՝ ձոն­ված ՀՀ «կա­տա­ղած» լրագ­րող­նե­րին ու լրատ­վա­մի­ջոց­նե­րին, հե­տո նաև կո­դա­վոր­ված «ու­ղեր­ձը»՝ «самосуд»-ի պատ­րաստ թափթ­փուկ­նե­րին, ոգևո­րեց հան­րու­թյան տա­կան­քին (ան­կախ տա­րի­քից, սե­ռից ու զբա­ղեց­րած պաշ­տո­նից) և ուղ­ղոր­դեց լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու նրանց խմ­բա­գիր­նե­րի դեմ: Պարզ­վեց` իս­կա­կան գրոհն առջևում է: Ի­րենց տղա­մարդ երևա­կա­յող ո­րոշ գա­ճաճ­ներ (և՛ մարմ­նով, և՛ հո­գով) լկ­տի գրա­ռում­նե­րով ո­ղո­ղե­ցին Facebook-ը, ա­մենևին չմ­տա­հոգ­վե­լով, որ ա­վե­լի են խո­րաց­նում Նի­կո­լի կա­մա, թե ա­կա­մա օ­րա­կար­գի պա­հանջ դարձ­րած թշ­նա­ման­քը, չգի­տակ­ցե­լով, որ գա­լու է պահն ու պա­տաս­խան են տա­լու գոր­ծած չա­րիք­նե­րի, կա­տա­րած խառ­նակ­չու­թյան հա­մար:

Ի դեպ, ժա­մա­նա­կին Նի­կոլն էր իր թեր­թում հա­մա­րից հա­մար գրում «խառ­նակ­չու­թյան» մա­սին: Հրա­պա­րա­կում­նե­րը «ձոն­ված» էին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին: Հա­վե­լեմ՝ շարքն ըն­թեր­ցող­նե­րին ան­հայտ պատ­ճառ­նե­րով ա­նա­վարտ մնաց:
Ի՜նչ ի­մա­նար «մեծ կոմ­բի­նա­տո­րը», որ տա­րի­ներ անց ինքն է դառ­նա­լու հի­շյալ «խառ­նակ­չու­թյան» չհան­դարտ­վող է­պի­կենտ­րո­նը։


Ապ­րի­լի 22-ին հեր­թա­կան զան­գա­հա­րո­ղը կա­նա­ցի ձայ­նով ան­հայտ սե­ռի մո­լեգ­նած մի ներ­կա­յա­ցու­ցիչ, որ, թերևս, մո­ռա­ցել էր ըն­դու­նել անհ­րա­ժեշտ դե­ղա­հա­բե­րը (կամ էլ ո­րոշ քայ­լա­րած­նե­րի սի­րած մա­րի­խուա­նա­յի դո­զա­յի ազ­դե­ցու­թյան տակ էր) կո­կոր­դը պատ­ռե­լով, «Ի­րա­տե­սին» ամ­բաս­տա­նում էր բա­զում ու բազ­մա­զան չգոր­ծած մեղ­քե­րի, այդ թվում` Քո­չա­րյա­նին պաշտ­պա­նե­լու մեջ: Չոր­րորդ, թե հին­գե­րորդ զան­գից հե­տո ես վերց­րի լսա­փո­ղը։ Տե­ղաց հայ­հո­յանք­նե­րի տա­րա­փը։ Զս­պե­լով զայ­րույթս պա­հան­ջե­ցի ներ­կա­յա­նալ։

-«Նոր» Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի եմ,- գրե­թե խեղդ­վե­լով ճղճ­ղաց ու շա­րու­նա­կեց զազ­րա­խո­սել Օ­րուե­լի «Ա­նաս­նա­ֆեր­մա­յի» այս բնա­կի­չը։
-Ես էլ հին Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի եմ,- փոր­ձե­ցի ընդ­հա­տել մե­դու­զա­յի հայ­հո­յանք­նե­րի տա­րա­փը։
- Թուրք Քո­չա­րյա­նի պից­ցա­յա­կեր...,- ինչ­պես կա­սեր Հա­կոբ Պա­րո­նյա­նը՝ «պո­ռաց» կա­նա­ցի ձայ­նով ա­ռանձ­նյա­կը:
-Ա՛յ հայ­վան,- չզ­գա­ցի ինչ­պես բարձ­րաց­րի ձայնս,- Քո­չա­րյա­նը ազ­գա­յին հե­րոս է, որ զենքն ու­սած կռ­վել է թշ­նա­մու դեմ ու քեզ նման «հպարտ» ան­բա­րո­յա­կան­նե­րին պաշտ­պա­նել, որ թուր­քը չբռ­նա­բա­րի,- զայ­րույ­թից շպր­տե­ցի լսա­փո­ղը:
Ըն­կա­լու­չի մյուս կող­մում որ­պես պա­տաս­խան հն­չեց­րած հայ­հո­յան­քի շա­րու­նա­կու­թյու­նը մնաց կա­տա­ղած Ֆու­րիա­յի կո­կոր­դում։ Ի­րար ան­ցած աշ­խա­տա­կից­նե­րը եզ­րա­կաց­րին՝ պր­ծանք թո­կից փա­խա­ծի վայ­րա­հա­չոց­նե­րից։ Րո­պե­ներ անց, սա­կայն կր­կին զանգ։ Վերց­րի լսա­փողն ու միաց­րի բարձ­րա­խո­սը: Ըն­կա­լու­չի մեջ բա­ռա­ցիո­րեն ո­րո­տաց Գոր­գո­նա­յի ոռ­նո­ցը.
-Թու՛րք, թուր­քի ծնունդ…
Ան­հաս­կա­նա­լի ինչ-որ ա­լիք շամփ­րեց ու­ղեղս: Լսա­փո­ղը ձեռ­քիցս վերց­րեց գո­վազ­դա­յին խմ­բա­գիրն ու այս «շնա­բա­րո դուրս­պր­ծու­կին» (ճիշտ եմ բնու­թագ­րում, չէ՞, Նի­կոլ) հա­կա­դար­ձեց իր իսկ բա­ռա­պա­շա­րով։ Բայց հե­տո շփոթ­ված ան­ջա­տեց լսա­փողն ու ծի­ծա­ղեց.
-Էս ո՞ր կեն­դա­նու կա­տա­ղած էգն էր, ինձ չէր լսում, գժ­ված հայ­հո­յում էր։
Ի­րենց պաշ­տած պից­ցան, հա­վա­նա­բար, այն­քան էր հափ­ռել, որ կու­տակ­ված է­ներ­գիան ժայթ­քում էր փրփ­րա­կա­լած ե­րա­խից ու ինքն ի­րեն չէր կա­րո­ղա­նում տի­րա­պե­տել: Ինչևէ, եր­կու-ե­րեք ժամ հե­ռա­խոսն ան­ջա­տե­ցինք:
Պժ­գա­լի այս կեր­պա­րը մի օ­գուտ, այ­նուա­մե­նայ­նիվ, տվեց խմ­բագ­րու­թյա­նը. րո­պե­ներ անց թեր­թի տնօ­րե­նը գնաց «Բի­լայ­նի» գրա­սե­նյակ ու...
Ի գի­տու­թյուն «հպարտ­նե­րի», «կր­ծող և սո­ղա­ցող» դա­սի բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, լու­տանք­ներ թա­փե­լու մի­տու­մով խմ­բագ­րու­թյուն հե­ռա­ձայ­նող հո­գե­կան հի­վանդ­նե­րի և մյուս թափթ­փուկ­նե­րի՝ այ­սու­հետ ձեր զան­գե­րը կգ­րանց­վեն։

ԱՐ­ԺԵԶ­ՐԿ­ՎԱԾ Է Ա­ՄԵՆ ԲԱՆ, ՀԱՐ­ՄԱ­ՐԵՑ­ՎԱԾ ԲԱ­ՑԱ­ՌԱ­ՊԵՍ ՆԻ­ԿՈ­ԼԻ ՄՏԱ­ԾՈ­ՂՈՒ­ԹՅԱՆՆ ՈՒ ՃԱ­ՇԱ­ԿԻՆ

ԱՄՆ նախ­կին նա­խա­գահ Օ­բա­ման ժա­մա­նա­կին այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն ա­րեց՝ թիվ մեկ սպառ­նա­լի­քը աշ­խար­հին «Է­բո­լան» է, իսկ 2-րդը՝ ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը: Ճի՞շտ էր Օ­բա­ման, թե՞ ոչ, ու­րիշ խո­սակ­ցու­թյան նյութ է: Նրա ո­ճով ինձ թույլ եմ տա­լիս եզ­րա­հան­գել՝ Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում թիվ մեկ սպառ­նա­լի­քը Նի­կոլն է, հե­տո միայն COVID-19-ը:
Այս մար­դը չափ չու­նի (ոչ մի բա­նում), դաս­տիա­րա­կու­թյուն չու­նի: Վեր­ջին 2 տար­վա դի­տար­կում­նե­րը հու­շում են, որ ո­չինչ չու­նի (տվյալ պա­րա­գա­յում ան­տե­սենք ֆի­նանս­նե­րը, որ երկ­րի գոր­ծա­րար­նե­րին ռե­կե­տի են­թար­կե­լու «շնոր­հիվ» հա­վա­քե­ցին ի­րեն և կնո­ջը պատ­կա­նող հիմ­նադ­րամ­նե­րը):
Նրա բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, մե­կը մյու­սին հա­ջոր­դող լայ­վե­րը հան­րու­թյա­նը նետ­ված պա­րապ վախ­տի խա­ղա­լիք են՝ խտա­ցած բա­ցա­սա­կան է­ներ­գիա­յով, չա­րու­թյամբ, մաղ­ձով, որ իր ակն­կա­լած հե­տա­գիծն են թող­նում հա­սա­րա­կու­թյան մա­նի­պու­լաց­ված հատ­վա­ծի ու­ղեղ­նե­րում:

Երբ ա­ռանց վա­րա­նե­լու հայ­տա­րա­րում է. «Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ո­չինչ մեզ չէր խան­գա­րում այդ մարդ­կանց հատ-հատ տնից հա­նե­լու և սա­մա­սուդ ա­նե­լու, և այ­սօր էլ մենք կա­րող ենք այդ հո­խոր­տա­ցող թափթ­փուկ­նե­րին սա­մա­սուդ ա­նել: Մար­դիկ մե­զա­նից պա­հան­ջում են, որ մենք աչք փա­կենք, որ ի­րենք կա­րո­ղա­նան տնե­րից հա­նել և փո­ղո­ցում սատ­կաց­նել այդ հո­խոր­տա­ցող թափթ­փուկ­նե­րին, բայց մենք հա­վա­տա­րիմ ենք մնա­լու վեն­դե­տա չա­նե­լու մեր խոստ­մա­նը»,- ու­զում եմ հարց­նել «самосуд»-ի մեծ գի­տա­կին՝ մտած­ված ե՞ս «ծրագ­րա­վո­րում» «Ի­րա­տես»-ի խմ­բագ­րու­թյուն հե­ռա­ձայ­նած հո­գե­կա­նի տի­պի թափթ­փուկ­նե­րին, թե՞… պար­զա­պես ան­ցյա­լից մնա­ցած «պարտ­քերդ» ես փոր­ձում վե­րա­դարձ­նել ո­մանց: (Ի դեպ, նախ­կին աշ­խա­տա­կից­ներդ մինչ օրս սի­րում են պատ­մել, թե խմ­բա­գիր ե­ղածդ տա­րի­նե­րին, աշ­խա­տա­սե­նյա­կում, ա­րածդ տմար­դու­թյուն­նե­րի հա­մար ով ինչ «самосуд» է ի­րա­կա­նաց­րել քո նկատ­մամբ):


Օ­րերս «Հրա­պա­րակ»-ի է­ջե­րից եմ բարձ­րա­ձայ­նել, հի­մա էլ կրկ­նում եմ՝ ա­նի­մաստ լայ­վե­րի, պա­ռակ­տիչ, խիստ վտան­գա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, բան­սար­կու­թյուն­նե­րի վրա ժա­մա­նակ վատ­նե­լու փո­խա­րեն, վերց­րու «Հա­յոց լեզ­վի» դա­սա­գիրքն ու լե­զու սո­վո­րիր։ Փո­ղո­ցա­յին խոս­ված­քը չի սա­զում զբա­ղեց­րածդ ա­թո­ռին։ Քեզ ա­մեն ին­չում թիվ 1 ես երևա­կա­յում, բայց չգի­տես տար­րա­կան մի բան՝ «հատ»-ով ոչ­խար­նե­րին են հաշ­վում, ո՛չ թե մարդ­կանց:
Որ անգ­լե­րեն չգի­տես, ո­չինչ, որ ռու­սե­րե­նին տի­րա­պե­տում ես ՈՒր­բա­թի մա­կար­դա­կով, այդ էլ ո­չինչ ու ո­չինչ: Բայց ա՛յ, որ հա­յե­րե­նին չես տի­րա­պե­տում, ար­դեն չի կա­րե­լի ա­սել՝ ո­չինչ…
Օխ­լո­սա­ցած­նե­րի ջան­քե­րով Ա­րամ Սի­մո­նյա­նի՝ սկու­տե­ղի վրա քեզ մա­տու­ցած դիպ­լո­մը (գույ­նը չեմ հի­շում), փաս­տո­րեն, թղ­թի կտոր էլ մնաց ու ո­չինչ չտ­վեց… Ան­գամ չն­պաս­տեց, որ կա­րո­ղա­նաս ար­տա­հայտ­վել նոր­մալ հա­յե­րե­նով: Ա­սել է՝ ի­զուր ես ա­մեն ին­չում ա­ռա­ջի­նը լի­նե­լու հայտ ներ­կա­յաց­նում: Ռու­սը կփաս­տեր՝ ты не са­мый, са­мый, са­мый!..

Անդ­րա­դառ­նանք լրատ­վա­կան դաշտն ա­լե­կո­ծած խնդ­րին. ի՞նչ է նշա­նա­կում՝ «Լրատ­վա­մի­ջոց­նե­րի 99 %-ը և լրագ­րող­նե­րի 70 %-ն իշ­խա­նու­թյուն­նե­րից փող են ստա­ցել։ Հի­մա չեն ստա­նում և ամ­բողջ լրատ­վա­կան դաշ­տը կա­տա­ղած ա…»։ Նի­կո՛լ, ոչ այն­քան հե­ռա­վոր ան­ցյա՞լդ ես մտա­բե­րել ու… կա­տա­ղել: Ի դեպ, նախ­կին լրագ­րող­ներդ նաև հա­ճախ են պատ­մում, թե ա­մեն դա­տարկ բա­նից ոնց ես մաղ­ձո­տում ու, նրանց բնու­թագր­մամբ՝ «ծղր­տում»:
«Ան­նա­խա­դեպ» են (Փա­շի­նյա­նի սի­րած բառն եմ օգ­տա­գոր­ծում) ի­րեն երկ­րի ղե­կա­վար երևա­կա­յո­ղի պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով թա­փած լու­տանք­նե­րը. «լրատ­վա­կան դաշ­տը կա­տա­ղած ա», դա­տա­վոր­նե­րը «վնգս­տա­ցող են», իշ­խա­նա­փո­խու­թյու­նը (2018-ին տե­ղի ու­նե­ցա­ծը հե­ղա­փո­խու­թյուն չէր, այլ սահ­մա­նադ­րա­կան կար­գի խախտ­մամբ իշ­խա­նու­թյան բռ­նա­զավ­թում, այդ պատ­ճա­ռով էլ ա­սում եմ՝ իշ­խա­նա­փո­խու­թյուն) քն­նա­դա­տող­նե­րը՝ «լա­փա­մա­նից զրկ­ված­ներ», «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ», «հրո­սակ­ներ» (հայ ժո­ղո­վուր­դը միշտ թշ­նա­մուն է հրո­սակ ան­վա­նել. Նի­կո­լի հա­մար սե­փա­կան ժո­ղո­վուրդն է հրո­սա­կը՝ նրանք, ով­քեր չեն անց­նում իր թրի տա­կով), օ­տա­րի կո­շիկ­նե­րը «լի­զող­ներ», ո­րոնք բո­լո­րը «վզա­կո­թե­րին ու­տե­լու» են:

ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռին նս­տած ան­ձը փո­ղո­ցա­յին բա­ռա­պա­շա­րով հո­գե­բա­նա­կան աս­պա­տա­կու­թյան է են­թար­կում հա­սա­րա­կու­թյան հեշտ մա­նի­պու­լաց­վող հատ­վա­ծին:


Երկ­րի վար­չա­պե­տի ա­թո­ռին հայ­տն­վե­լուց ի վեր այս մար­դը միա­վո­րե­լու փո­խա­րեն խե­ղեց-պա­ռակ­տեց հա­սա­րա­կու­թյու­նը. նախ բա­ժա­նեց սևե­րի ու սպի­տակ­նե­րի, հե­տո շեր­տա­վո­րեց, դաս­դա­սեց և թշ­նա­մու­թյան, մի­մյանց ոչն­չաց­նե­լու մո­լուց­քը մտց­րեց կո­լեկ­տիվ­ներ, ըն­կե­րա­կան ու բա­րե­կա­մա­կան շր­ջա­նակ­ներ, նրա ծնած-սնած խառ­նակ­չու­թյան ո­գին մտավ… ընդ­հուպ ըն­տա­նիք­ներ: Այ­սօր զա­վա­կը դուրս է ե­կել ծնո­ղի, եղ­բայ­րը` եղ­բոր, հա­յը` հա­յի դեմ: 37-ի ո­գով մարդ­կանց մեջ արթ­նաց­նում են ստոր բնազդ­նե­րը. դր­դում մատ­նագ­րեր երկ­նել հարևա­նի, բա­րե­կա­մի, հա­րա­զա­տի վրա, խրա­խու­սում դա­վա­ճա­նու­թյու­նը, զր­պար­տու­թյու­նը, ա­մեն նվաս­տը: Ե­րիցս ճիշտ էր գե­նե­րալ-մա­յոր Ար­թուր Վա­նե­ցյա­նը, երբ հոր­դո­րում էր Նի­կո­լին՝ կա՛նգ առ…
Կա՛նգ ա՛ռ… Այս ի՜նչ ա­տե­լու­թյուն ես ցա­նել, որ հայ կի­նը հա­սա­րա­կու­թյան թեր­մաց­քին հա­տուկ լպիր­շու­թյամբ փրփ­րա­կա­լած բե­րա­նից աղ­տե­ղու­թյուն է թա­փում, երբ հա­յը հա­յին թուրք է ան­վա­նում, հայ­հո­յում ազ­գա­յին հե­րոս­նե­րին:

Կա՛նգ ա՛ռ… Հա­սել ենք մի սահ­մա­նագ­ծի, երբ թուրքն այլևս ա­նե­լիք չու­նի. թշ­նա­մուն անհ­րա­ժեշ­տը կա­տար­վում է քո իսկ ձեռ­քով:
Չգի­տեմ՝ պատ­մու­թյուն սո­վո­րե՞լ ես, թե՞ ոչ: Բայց կար­ծում եմ՝ լսել ես կար­միր­նե­րի ու սպի­տակ­նե­րի, ի­մա՝ բոլշևիկ-մենշևիկ դի­մա­կա­յու­թյան մա­սին, ին­չը հե­տո վե­րած­վեց եղ­բայ­րաս­պան ջար­դի: Մոտ ենք, շա՜տ մոտ նման ի­րա­վի­ճա­կին: ՈՒ Աստ­ված մի ա­րաս­ցե քո իսկ ջան­քե­րով սահ­մա­նագ­ծին հա­սած­նե­րը «սայ­թա­քեն», ո­րո­շեն ի­րա­գոր­ծել քո նվի­րա­կան ե­րա­զան­քը՝ «самосуд» կոչ­վա­ծը:


Հա­սել ենք սահ­մա­նագ­ծին. ար­ժեզ­րկ­ված է ա­մեն բան, հար­մա­րեց­ված բա­ցա­ռա­պես Նի­կո­լի մտա­ծո­ղու­թյանն ու ճա­շա­կին, ո­րը, ըստ էու­թյան, այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ձեր­բա­զատ­վել դե­ղին մա­մու­լում աշ­խա­տող հոդ­վա­ծագ­րի կոմպ­լեքս­նե­րից՝ գո­ռում-գո­չյուն, դա­տարկ կրա­կոց­ներ, զր­պար­տու­թյուն­ներ, ստեր, ան­հիմն մե­ղադ­րանք­ներ ու ան­հար­կի սպառ­նա­լիք­ներ: Այս մար­դը ճղճ­ղաց, հո­խոր­տաց որ­տեղ պա­տա­հի ու երբ պա­տա­հի, չմ­տա­ծե­լով (գու­ցե և մտա­ծե­լով, գու­ցե և նա­խո­րօք ծրագր­վա­ծը, հա­մա­պա­տաս­խան ու­ժե­րի ձե­ռամբ կազմ­վածն ի­րա­գոր­ծե­լու մար­մա­ջով) թի­րա­խա­վո­րեց ու վար­կա­բե­կեց ա­զա­տա­մար­տը, ազ­գա­յին հե­րոս­նե­րին, պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը՝ հար­վա­ծի տակ դնե­լով մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը:

Նի­կո­լը հա­մա­պա­տաս­խան ու­ժե­րի ուղ­ղորդ­մամբ շարժ­ման մեջ դրեց դի­վա­յին մի մե­խա­նիզմ, ո­րը գոր­ծում է մեր պե­տու­թյան, ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, հա­յի ազ­գա­յին ինք­նու­թյան դեմ:
Հրե­շա­վոր այդ ծրա­գի­րը «հաղ­թա­կան» ա­վար­տին հասց­նե­լու ճա­նա­պար­հին Նի­կո­լի ոտ­քը պար­բե­րա­բար դեմ է առ­նում… Չէ՛, ո՛չ քա­րին, այլ… Չոր­րորդ իշ­խա­նու­թյա­նը: Ի՞նչ պետք է ա­նել… Ա­յո՛, ար­դեն վրա է հա­սել «վճ­ռա­կան ու բախ­տո­րոշ» պա­հը, նի­կո­լա­վա­րի ա­սած՝ պետք է տալ չոր­րորդ իշ­խա­նու­թյան վզա­կո­թին: ՈՒ նա փոր­ձում է լրատ­վա­մի­ջոց­նե­րը դարձ­նել, ինչ­պես կա­սեր ռու­սը՝ мальчик для битья!
Չի՛ ստաց­վե­լու:
Պայ­քա­րը չոր­րորդ իշ­խա­նու­թյան դեմ դառ­նա­լու է Փա­շի­նյա­նի Վա­թեռ­լոոն, ի­մա՝ մայ­րա­մու­տը: Չեմ կաս­կա­ծում:

Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ
Հ.Գ. Նի­կո­լի ներ­սում բույն դրած լե­գեո­նը չի կա­րո­ղա­նա­լու օգ­նել նրան` սկս­վել է «բախ­տի ա­նիվ» կոչ­վա­ծի հետպ­տույ­տը։ Ի­մա` Նի­կո­լին չի հա­ջող­վի լրատ­վա­կան դաշ­տը տա­նել ան­ցյալ, հասց­նել 37-ի դիր­քեր ու... ամ­լաց­նել, վե­րա­ծել իր կա­մա­կա­տա­րի: Անհ­նար է: Չի՛ հա­ջող­վի։ Լրատ­վա­կան դաշ­տը բախ­տո­րոշ պա­հե­րին միշտ էլ հա­մա­խումբ է ե­ղել: Այ­լա­պես, մեկ բռունցք դար­ձած չէր պաշտ­պա­նի նույն Փա­շի­նյա­նին, ո­րը 2008-ի մար­տի 1-ին լքել էր իր իսկ սադ­րանք­նե­րով իս­կա­կան մար­տա­դաշ­տի վե­րած­ված հրա­պա­րակն ու ճո­ղոպ­րել միայն ի­րեն հայտ­նի ծու­ռու­մուռ, նեղ­լիկ ա­րա­հետ­նե­րով։

Ա­պա­գա­յում է­լի կպաշտ­պա­նենք… Կյան­քը հե­տաքր­քիր մի սո­վո­րու­թյուն ու­նի, որ կոչ­վում է՝ դարձ ի շր­ջանս յուր: Միայն թե նրա պա­րա­գա­յում «դար­ձը» սաս­տիկ ցա­վոտ է լի­նե­լու, իսկ ան­կար­գե­լի (Նի­կո՛լ, նշա­նա­կում է па­рашют) դե­րը կր­կին իր գոր­ծըն­կեր­ներն են ստանձ­նե­լու: Այն գոր­ծըն­կեր­նե­րը, ո­րոնց այ­սօր զր­պար­տում է և ան­ցյա­լի գի­տակց­ված ու չգի­տակց­ված իր մեղ­քե­րը բար­դում նրանց ու­սե­րին: Խոսքս ու­զում եմ ա­վար­տել գե­նե­րալ-մա­յորի` Ար­թուր Վա­նե­ցյա­նի խիստ մար­գա­րեա­կան (Նի­կո­լի հա­մար) բա­ռե­րով՝ կա՛նգ առ…

Դիտվել է՝ 45732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ